Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գրանցվել է կարմրուկի ևս մեկ դեպք

14 Մարտ, 2019 18:54
Հայաստանում գրանցվել է կարմրուկի ևս մեկ դեպք

Այսօր հանրապետությունում գրանցված կարմրուկի բերովի դեպքի կոնտակտներից 1 քաղաքացու մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ։ Այդ մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հաշվի առնելով շփումների բազմազանությունը՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.

Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բոլոր բնակիչներին (անկախ տարիքից), ովքեր չունեն 2 դեղաչափ պատվաստում, չեն հիվանդացել կարմրուկով կամ պատվաստումային կարգավիճակն անհայտ է, դիմել հաշվառման պոլիկլինիկաներ՝ համաճարակաբանական ցուցմամբ։

Նշվում է, որ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՝ +37410 55 06 01 հեռախոսահամարով։

 

Լրահոս

Դիտել ավելին