Կարևոր իրադարձություններ

Տեսախցիկն արձանագրել է Երևան-Աշտարակ ճանապարհին 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի պահը

14 Մարտ, 2019 17:08
Տեսախցիկն արձանագրել է Երևան-Աշտարակ ճանապարհին 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի պահը

SHAMSHYN.com ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, իսկ բախման հետևանքով Opel-ը դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և հարվածի արդյունքում Opel-ի գազաբալոնը շպրտվում է, ինչպես նաև ավտոմեքենայի միջից դուրս է շպրտվում այնտեղ գտնվողներից մեկը և հայտնվելով ասֆալտին՝ նրա վրայով անցնում է մարդատար Газель-ը։

Ստացվում է, որ տեղի է ունեցել ոչ միայն ավտովթար, այլև վրաերթ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում: Ժամը 18:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 СС 441 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, 2-ը՝ շտապօգնության ավտոմեքենայով, 1-ը՝ քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման արդյունքում մահացածներն ու վիրավորները ավտոմեքենայից դուրս էին շպրտվել: Քաղաքացիները բոլորին հայտնաբերել էին դրսում:

Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարները և հոգեբանական կենտրոնի փրկարար հոգեբանները: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Դեպքի վայրից հիվանդանոց էր մեկնել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Վթարի վայրում զննություն էին կատարել Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին