Կարևոր իրադարձություններ

Որոշումն անփոփոխ է՝ ապամոնտաժման աշխատանքները պիտի շարունակվեն. Կենտրոնի թաղապետ

14 Մարտ, 2019 16:53
Որոշումն անփոփոխ է՝ ապամոնտաժման աշխատանքները պիտի շարունակվեն. Կենտրոնի թաղապետ

Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով  քաղաքապետարանում քաղաքապետի և ավագանու անդամների հետ Օպերայի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիային՝ նշել է, որ հեղափոխությունից հետո փորձում ենք ստեղծել իրավական երկիր ու այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը:

Նա հայտնել է, որ որոշումն անփոփոխ է՝ ապամոնտաժման աշխատանքները պիտի շարունակվեն: Թաղապետը նաև նկատեց, որ բոլորին պատշաճ ծանուցվել է մեկ ամիս առաջ:

«Այս սրճարնները ստանում են գերշահույթ: Նրանք խնդիր չունեն ընտանիք պահելու», - ասել է նա՝ խոսելով սրճարանների սեփականատերերի մասին:

Դիտարկմանը, թե մի շարք աշխատակիցներ կմնան անգործ՝ Մնացականյանն ասաց, որ աշխատակիցներին նոր աշխատատեղով ապահովելու համար այսօր Ազատության հրապարակում սեղան է դրվել և առաջարկվել է, որ աշխատակիցները մոտենան այնտեղ ու տվյալներ թողնել, որպեսզի նրանց հնարավոր լինի այլ սրճարաններում աշխատանքի տեղավորել:  

Հարցին, թե քանի՞ աշխատատեղ կարող է ապահովվել՝ Մնացականյանը նշել է.

«Տասնյակների: Կասկադի և Սարյանի սրճարանների սեփանատերերը մեզ մոտեցան, ասացին, որ սեզոնը բացվում է ու տասնյակ աշխատեղեր ունենք: Ոչ մեկ սեղանին չմոտեցավ: Սրանք կոնկրետ ուղղորդված մարդիկ են, հասկանո՞ւմ եք»:   

Այս պահին ապամոտնաժման աշխատանքները վերսկսվեցին:

 

Լրահոս

Դիտել ավելին