Կարևոր իրադարձություններ

Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը․ Կարեն Անդրեասյան

14 Մարտ, 2019 16:36
Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը․ Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է Օպերային հարակից սրճարանները ապամոնտաժելու քաղաքապետարանի նախաձեռնությանը:

«Հետևում եմ, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը՝ օպերայի շուրջն այլանդակող սրճարանները ապամոնտաժելիս:

 

Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը: Երանի մարդու իրավունքների ներկայիս պաշպանին, որ այսօր անելիք գրեթե չունի», - ասված է Անդրեասյանի Facebook-յան գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին