Կարևոր իրադարձություններ

Օպերայի տարածքում իրավիճակն ավելի է լարվել

14 Մարտ, 2019 16:35
Օպերայի տարածքում իրավիճակն ավելի է լարվել

Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման աշխատանքների դեմ ուղղված բողոքի ցույցերը դեռևս շարունակվում են:

Հիշեցնենք, որ քաղաքացիների հետ հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով քաղաքացիների հետ քննարկեց ստեղված իրավիճակը: 

Մնացականյանը հայտնեց, որ շուրջ կես ժամ քննարկումներ են ունենալու: 

Քննարկումից հետո Կենտրոն  վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ ապամոնտաժման աշխատանքները շարունակվելու են: Այժմ աշխատանքները փորձում են վերսկսել, սակայն քաղաքացիները ակտիվ ընդդիմություն են ցուցաբերեցին և ապամոնտաժման աշխատանքները կրկին դադարեցրին, սակայն թեժ բախումները քաղաքացիների և ոստիկանների միջև շարունակվում են:

Շատ քաղաքացիներ բերման ենթարկվեցին: Ոստիկաններից մեկը վիրավոր է՝ նրան փորձում են առաջին օգնություն ցուցաբերել: Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնող տեխնիկան հրապարակից հեռացվեց: 

 

Լրահոս

Դիտել ավելին