Կարևոր իրադարձություններ

«Այդ տարածքը հանրային սեփականություն է, որ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոններով ձեռք են բերել»

14 Մարտ, 2019 13:57
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
«Այդ տարածքը հանրային սեփականություն է, որ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոններով ձեռք են բերել»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Օպերայի հարակից սրճարանատերերը պետք է հասկանան ու անգիր հիշեն, որ այդ տարածքը հանրային սեփականություն է, որ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոններով ձեռք են բերել մի բան, որի հետ հանրությունը համաձայն չի եղել ու որը պետք է ավարտ ունենար: Ահա և ավարտը եկել է:

Հեղափոխությունը կամ դրանց իրենց մասնակցությունը /եթե անգամ դա եղել է/ նրա համար չէր, որ հավերժացնեն այդ ապօրինությունը: Հետևապես, Երևանի քաղաքապետարանի գործողություններն ու պահանջը իրավաչափ են ու լավագույնը, ինչ կարող են անել, բանակցելն է, թե ուրիշ որ տարածք գնան, եթե ցանկանում են բիզնեսը շարունակել»:

 

Լրահոս

Դիտել ավելին