Կարևոր իրադարձություններ

«Բանգլադեշի մի սենյականոցի գնով, ձեռք եք բերել մենակ նրա արդյունքում, որ քաղաքական թիմի ու կերակրատաշտի մաս եք եղել»

14 Մարտ, 2019 13:10
Հեղինակ՝ Արեն Մանուկյան
«Բանգլադեշի մի սենյականոցի գնով, ձեռք եք բերել մենակ նրա արդյունքում, որ քաղաքական թիմի ու կերակրատաշտի մաս եք եղել»

Արեն Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հա, ես էլ եմ սիրում օպերայի կողքի կաֆեներում նստել, Երևանը իմ համար նաև էդ կաֆեներն ա, կաֆեներում նստող մարդիկ, շփումը։ Ու դա մեր քաղաքային մշակույթի մասն ա։ 
Բայց այ եթե տարեց-տարի բետոնապատում չանեին, գնալով ավելի չփորեին ու մի քանի հարկանի "ՕԲԵԿՏՆԵՐ՛ չսարքեին, էդ կաֆեները շահագործեին օրենքին համապատասխան, ու ձեռք չբերեին կոռուպցիոն սխեմաներով, հիմա հաստատ լիքը մարդ կաջակցեր։ 
Բայց ախր վարձակալում եք էդ հսկայական շահույթ բերող ու ամենամենտրոնական տարածքը՝ բանգլադեշի մի սենյականոցի գնով, ձեռք եք բերել մենակ նրա արդյունքում, որ քաղաքական թիմի ու կերակրատաշտի մաս եք եղել, ու դրան գումարած էլ գրանցված աշխատող ա ընդամենը 1-2 հոգին։ Ու հիմա ընդամենը մի մասն են էդ կաֆեների քանդում՝ ընդ որում լրիվ օրինական հիմքով՝ վերականգնելու կանաչ գոտին։ 
Ստեղ մի կողմից ամբողջ քաղաքի շահն ա, մյուս կողմից ընդամենը Հրանտ Մարգարյանի ու Միշիկի, որոնք ընդամենը մեկական կաֆե քիչ կունենան։ 
Բայց հիմա նայելով էդ կաֆեների սեփականատերերի սաբոտաժը, կարծում եմ ճիշտ կլինի, եթե քաղաքապետարանը զգուշացնի, որ օրինական պահանջներին չենթարկվելու պարագայում քննարկման առարկա կդառնա նաև նրանց մյուս կաֆեների հետագա ճակատագիրը՝ առնվազն էդ տարածքներում սրճարան սարքելու նոր, բաց մրցույթ հայտարարելով»։

 

Լրահոս

Դիտել ավելին