Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. ոստիկանները քաշքշում են Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին

14 Մարտ, 2019 12:26
Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. ոստիկանները քաշքշում են Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին

Օպերայի հարակից սրճարանների քանդման աշխատանքների պատճառով լարված իրավիճակ է ստեղծվել։ Մարդիկ պահանջում են հանդիպում քաղաքաքապետ Հայկ Մարությանի հետ։

Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցներն ի նշան բողոքի փակել են Մաշտոցի պողոտան, ինչից հետո ոստիկանները հարձակվեցին ու բռնի ուժով փորձեցին հեռացնել նրանց։

Ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ։

Ցուցարարները հարվածում են անցնող մեքենաներին, իսկ ոստիկաները փորձում են բացել տարածքը, նրանք նստացույց են անում այս պահին։

Սկսվեցին «Նիկո՛լ, հեռացիր» և « Թողեք աշխատենք» վանկարկումները։

Քաշքշոցի հետևանքով քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։

 

Լրահոս

Դիտել ավելին