Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

Օպերայի հարակից շինությունների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվում են

14 Մարտ, 2019 11:49
Օպերայի հարակից շինությունների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվում են

Օպերայի տարածքում եղած կառույցների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն։ Այս մասին տեղեկանում են Երևանի քաղաքապետարանի ֆեսբուքյան էջից։ Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են։ 
Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։ 

Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։ 
Այսօր տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին