Կարևոր իրադարձություններ

ՀՀ օդային տարածքում ժամականավորապես արգելվել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը

14 Մարտ, 2019 11:09
ՀՀ օդային տարածքում ժամականավորապես արգելվել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն արգելել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում:

Այս մասին ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ․

«Հաշվի առնելով Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք պետությունների` այդ թվում Թուրքիայի և Վրաստանի Օդային տարածքներում Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը արգելող NOTAM-ները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, և համարելով թռիչքային անվտանգությունը որպես առաջնահերթություն, որոշում է կայացրել սույն թվականի մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում»,-ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին