Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Խոշոր հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

14 Մարտ, 2019 10:19
Խոշոր հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 14-ին, ժամը 04:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում՝ «Golden Second» հյուրանոցի մոտակայքում գտնվող ավտոտնակում, այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նազարբեկյան թաղամասի թիվ 18/3 հասցեում գտնվող «Վլադիմիր Բազայան» ԱՁ-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում (մոտ 70 քմ տարածք):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:59-ին:

Ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը (մոտ 70 քմ), «Grand Cheroki» մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի մոտ գտնվող գործիքներն  ամբողջությամբ այրվել են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին