Կարևոր իրադարձություններ

ՊՆ փոխգնդապետը 9 հա մշակված դաշտ է այրել. «Ժողովուրդ»

14 Մարտ, 2019 09:50
ՊՆ փոխգնդապետը 9 հա մշակված դաշտ է այրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ փոխգնդապետ Մհեր Ղավալյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով հրետանային դիվիզիոնի հրամանատար, պատշաճ չի հետեւել անվտանգության կանոնների պահպանմանը. այրել է Մ. Ալավերդյանին պատկանող գարու 9 հա մշակված դաշտը:

Հարուցված քրեական գործով պարզվել է, որ Ալավերդյանին անզգուշությամբ պատճառվել է խոշոր չափերի` 1 միլիոն 600 հազար դրամ գումարի գույքային վնաս: Փոխգնդապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին