Կարևոր իրադարձություններ

Կամ մոլորեցնում են հասարակությանը կամ 100-ավոր չգրանցված աշխատողներ ունեն. 300 աշխատատեղի փակվելու մասին

13 Մարտ, 2019 22:36
Հեղինակ՝ Հովսեփ Կուբատյան
Կամ մոլորեցնում են հասարակությանը կամ 100-ավոր չգրանցված աշխատողներ ունեն. 300 աշխատատեղի փակվելու մասին

Այսօր օպերայի տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարողները նաև պնդում էին, թե սրճարանները ապամոտաժվելու դեպքում մոտ 300 աշխատատեղ կփակվի և այդքան մարդ կմնա գործազուրկ։ Պարզվում է, որ տնտեսվարողները կամ իրենց շահը առաջ բրդելու համար փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը, կամ հարյուրավոր չգրանցված աշխատողներ ունեն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովեփ Կուբատյանը՝ անդրադառնալով օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման որոշմանը:

Նա պարզաբանում է.

««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքեջում՝ 1000plus.am-ում տնտեսվարողի ՀՎՀՀ-ն իմանալու դեպքում կարելի է հեշտությամբ գտնել տնտեսվարողների կողմից պարտադիր վճարվող գումարները։ Հիշեցնեմ, որ ամեն աշխատակցի համար ամեն տնտեսվարող վճարում է 1000 դրամ։ Տնտեսվարողների ՀՎՀՀ-ն էլ, կարելի գտնել ՊԵԿ-ի կայքում, եթե գիտես տնտեսվարողի անունը։

Եվ այսպես, կատարելով մի քանի պարզ գործողություն պարզեցի, որ

«Անիվների վրա» ՍՊԸ-ն, որը օպերայի տարածքում զբաղեցնում է 565 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի պատկերը նույն է։ Սեզոնի պիկին հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին նույնպես աշխատակիցների թիվը մեկն է։

«Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 1536 քմ տարածք 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 10 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է 28։

«Համանվագ» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 756 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է երկուսը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին