Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանը և սրճարանների սեփականատերերն ընդհանուր հայտարարի չեկան

13 Մարտ, 2019 21:26
Քաղաքապետարանը և սրճարանների սեփականատերերն ընդհանուր հայտարարի չեկան

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Քաղաքապետարանում կազմակերպված քննարկումը քիչ առաջ ավարտվեց:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողներին հայտնեց, որ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել:

Վերջինս նաև նշեց, որ չապամոնտաժելու տարբերակ չի տեսնում, այնուամենայնիվ, վերջնական որոշում կայացնողը քաղաքապետն է. «Մենք հիմա բոլոր առաջարկները կքննարկենք քաղաքապետի հետ, որից հետո կտարածենք մեր որոշումը»։

Նրա խոսքով՝ սռաջարկություններ հնչեցին, այդ թվում՝ 10 տարի պայմանագիրը դարձնել 5, սակայն այս հարցը ևս քաղաքապետի հետ կքննարկվի:

 

Լրահոս

Դիտել ավելին