Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները Արշալույս գյուղում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք (ֆոտո)

13 Մարտ, 2019 17:56
Ոստիկանները Արշալույս գյուղում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք (ֆոտո)

Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ եւ այլ ռազմամթերք։

 

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ Արշալույսը գեներալ Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղն է, իսկ գյուղապետը նրա եղբորորդին է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին