Կարևոր իրադարձություններ

«Դուք ձեզ ազգի դավաճան զգո՞ւմ եք»․ Պավել Մանուկյանը՝ ոստիկանին

13 Մարտ, 2019 17:40
«Դուք ձեզ  ազգի դավաճան զգո՞ւմ եք»․ Պավել Մանուկյանը՝ ոստիկանին

ՊՊԾ գնդի գրավման  համար մեղադրվող 10 ամբաստանյալների գործով դատաքննությունը շարունակվում է տուժողների հարցաքննությամբ:

Դատարանն այսօր լսել է Հովսեփ Սարգսյանին, որը 2016 թվականի հուլիսին աշխատել է ՊՊԾ գնդում որպես ոստիկան:

Տեղեկանալով հարձակման մասին՝ գնացել է այնտեղ: «ԿՊՊ»- ի մոտ նկատել է, որ «Կռազը» մխրճվել է գնդից ներս: Մեքենայի անվադողի մոտ կանգնած է  եղել Մարտիրոս Հակոբյանը: Տուժողը կրակահերթ է լսել: Լսել է նաև, որ գոռում են՝ «Պառկե՛ք, կկրակենք, պառկե՛ք, կսատկացնենք»:

Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցրեց Հովսեփ Սարգսյանին՝ արդյո՞ք վերջինս իրեն տուժող համարում է այս մասով։

Հարցին ի պատասխան՝ Սարգսյանը պնդեց, որ իրեն տուժող համարում է։

Այնուհետև ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցրեց. «Դուք ձեզ  ազգի դավաճան զգո՞ւմ եք»:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ տուժողին վիրավորական արտահայտություն ուղղելու համար և 5 ժամով հեռացրեց դահլիճից:

 

Լրահոս

Դիտել ավելին