Կարևոր իրադարձություններ

«Ցանկանում են գործն ուղարկեն դատարան եւ այնքան ճնշեն, որ դատարանը մեղադրական դատավճիռ կայացվի»

13 Մարտ, 2019 16:28
«Ցանկանում են գործն ուղարկեն դատարան եւ այնքան ճնշեն, որ դատարանը մեղադրական դատավճիռ կայացվի»

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել գործի շրջանակում, սակայն, նա Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել»,–հայտնել է նա։

Հարցին՝ բացի Արշակ Կարապետյանից էլ ո՞ւմ ցուցմունքներն են դրված 2–րդ նախագահի մեղադրանքի հիմքում, Հայկ Ալումյանը պատասխանել է.

«Արշակ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսին չէին, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը։ Սա պարզապես անհեթեթ մեղադրանք է։ Ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, տեսնում ենք, որ այն չպետք է որ մեղադրանքի համար հիմք ծառայեր։ Մեզ համար գնալով հասկանալի է դառնում, որ ուղղակի խնդիր է դրված, որ ուժային ձեւով հարցը լուծեն, այսինքն, գործն ուղարկեն դատարան եւ այնքան ճնշեն, որ դատարանը մեղադրական դատավճիռ կայացվի»,– եզրափակել է Հայկ Ալումյանը։

Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։

 

«

 

Լրահոս

Դիտել ավելին