Կարևոր իրադարձություններ

Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժումը դադարեցվեց

13 Մարտ, 2019 16:05
Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժումը դադարեցվեց

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն առանց խոչընդոտների իրականացնելու և սրճարանների աշխատակիցներին լսելու համար Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը պայմանավորվեցին այսօր դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։

Այսօր երեկոյան սրճարանի ներկայացուցիչները հանդիպելու են Երևանի քաղաքապետարանի ղեկավարության հետ:
Սրճարանների աշխատակիցների խոսքով՝ Երևանի քաղաքապետը նման որոշում է կայացրել՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու:

Խորհրդակցությունից մի քանի րոպե անց Վիկտոր Մնացականյանը տեղեկացրել է, որ որոշել են երեկոյան 18։00-ին հանդիպել  քաղաքապետարանում:

 

Լրահոս

Դիտել ավելին