Կարևոր իրադարձություններ

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կերկարաձգվի մինչև մայիս

13 Մարտ, 2019 13:03
Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կերկարաձգվի  մինչև մայիս

ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս տարվա մայիսի  1-ը: Դրանից հետո օրենքում փոփոխություն այլևս չի լինելու:

ԱԺ-ում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» նախագծի քննարկմանն այս մասին վստահեցրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«ՀՀ մաքսային տարածքում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք կարող են ներմուծել մինչև այս տարվա մայիսի 1-ը»,-նշեց Արշակյանը;

 

 

Լրահոս

Դիտել ավելին