Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ նախագահը խոսել է Ադրբեջանում Սլովակիայի սպառազինության հայտնվելու մասին

13 Մարտ, 2019 12:35
ԵԱՀԿ նախագահը խոսել է  Ադրբեջանում Սլովակիայի սպառազինության հայտնվելու մասին

Երևանում լրագրողների հետ զրույցում  ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ փոխնախարար Միրոսլավ Լայչակը անդրադառնալով այն հարցին, թե Սլովակիայի սպառազինությունը հայտնվում է Ադրբեջանում՝ նշել է.

«Հայաստանն ու Սլովակիան հասկացել են իրար, գործը փակ է: Մենք տեղեկացվել ենք իրավիճակի վերաբերյալ: Նախարարություններն ուսումնասիրություն իրականացրել են: Սլովակիայի կողմից որևէ սխալ չենք գտել: Իսրայելի ու Սլովակիայի միջև եղել են փաստաթղթեր, որտեղ գրված է, որ վերջնական ստացողն Իսրայելն է:

Մենք հարցը մի քանի անգամ քննարկել ենք, այդ թվում՝ նախարար Մնացականյանի հետ: Գործը փակ է, հասկացել ենք միմյանց»,-հայտնել է Լայչակը:

 

Լրահոս

Դիտել ավելին