Կարևոր իրադարձություններ

Հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանից

13 Մարտ, 2019 11:11
Հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանից

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 11-ին, ժամը 21.35-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արտակ Գ.-ն, որը 2014թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին