Կարևոր իրադարձություններ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում

13 Մարտ, 2019 10:04
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Մանվել Պետրոսյանի վարած ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Դովլաթյանի վարած Mercedes մակնիշի 34 RA 875 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 01-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վահան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։

 Ֆոտոլրագրողը հայտնում է , որ բախման արդյունքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, իսկ «01»-ի վրայից գազաբալոնը պոկվել և շպրտվել է, «01»-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին