Կարևոր իրադարձություններ

ԳՇ պետն ու ՊԲ հրամանատարի տեղակալը Մարտի 1-ի գործով հարցաքննվել են. «Ժողովուրդ»

13 Մարտ, 2019 09:33
ԳՇ պետն ու ՊԲ հրամանատարի տեղակալը Մարտի 1-ի գործով հարցաքննվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու դրվագով մաս է առանձնացրել ու նախաքննության ավարտ հայտարարել:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան այս գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների` մարտի մեկի գործով հարցաքննվել են ներկայիս զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Օնիկ Կարապետյանը: Այս գործի փաստաթղթերում շրջանառվում է նաև ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի անունը: 2008թ. ՊՆ միջազգային ռազմագործակցության պաշտպանական ծրագրերի վարչության պետ, այժմ նախարար Տոնոյանը մասնակից է եղել փետրվարի 23-ին ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանի ընդունման վերաբերյալ խորհրդակցությանը:

Հիշեցնենք, որ Տոնոյանը օրերս խոսել էր մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածության մասին` ասելով, որ բանակը իսկապես ներգրավված է եղել և՛ բուն մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, և՛ դրան նախորդող օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին