Կարևոր իրադարձություններ

Վիգեն Սարգսյանը մտահոգ է Գագիկ Խաչատրյանի «բարձունքների» ճակատագրով, որի միայն կառուցապատման մասով երեք քրգործ կա հարուցված. Նարեկ Բաբայան

12 Մարտ, 2019 23:56
Հեղինակ՝ Նարեկ Բաբայան
Վիգեն Սարգսյանը մտահոգ է Գագիկ Խաչատրյանի «բարձունքների» ճակատագրով, որի միայն կառուցապատման մասով երեք քրգործ կա հարուցված. Նարեկ Բաբայան

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի այն գրառմանը, ըստ որի՝ կառավարությունը փորձում է կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:

«Վիգեն Սարգսյանը գրառում է արել. թե բա կառավարությունը բարձունք է հանձնում։ Ու անմիջապես իրենց ԶԼՄ-ներից մեկնաբանություն ստանալու հերթի են կանգնել։ Ուղղակի որոշ մարդկանց ամնեզիան պաթոլոգիկ «բարձունքներ» է գրավում։

Հիշեցնեմ, որ խոսքը ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի «գրաված» և տասնյակ միլիոնավոր դոլար արժեցած, բացառապես մարմարով, գրանիտով ու տրավերտինով կառուցածապատված շքեղ հանգստյան գոտու մասին է, որում կենտրոնական մասնաշենքից զատ տեղակայված է հյուրանոց, ինը հատ լյուքս դասի քոթեջներ և սպորտային համալիր։ Տարածքը այն ժամանակ բարձրացված աղմուկի պատճառով անելանելիությունից հանձնվեց ռազմական վարժարանին, որպեսզի պետական միջոցների վատնումը արդարացնեն «ինչ անում ենք, զինվորի համար ենք անում» տրաֆարետային կեղծավորությամբ ու որոշ ժամանակով մոռացության տան։

Ու հիմա, երբ պատկան մարմինները քննարկում են արդյունավետ օգտագործման խնդիրը, Վիգեն Սարգսյանը մտահոգ է Գագիկ Խաչատրյանի բարձունքների ճակատագրով, որի միայն կառուցապատման մասով երեք քրեական գործ կա հարուցված, որոնց մասին ժամանակին պիտի մտահոգվեր, բայց արդեն ուշ է, հիմա անհեթեթ աղմկելու ժամանակն է։

Հ. Գ. Ի դեպ պետական միջոցներից տարեկան մոտ 120 մլն դրամ հատկացվում է շենքերի և ութ հեկտար տարածքի սպասարկման և կոմունալ ծախսերի համար։

Հ. Գ.2 Պետգույքի կոմիտեում այս հարցը չի քննարկվել, ես խնդրի մասին տեղեկացել եմ հինգշաբթի օրը, և կիրակի օրը գնացել եմ տեղում ծանոթանալու։ Ահա մի քանի նկար կիրակնօրյա այցից»: 


 

Լրահոս

Դիտել ավելին