Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն է տեղի ունեցել Բերդ քաղաքում

12 Մարտ, 2019 23:35
Դանակահարություն է տեղի ունեցել Բերդ քաղաքում

Մարտի 11-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, ձախ ակնակապճի շրջանի սալջարդ, ձախ հոնքի շրջանի պատռված վերք» վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Արթուր Ա.-ն:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 21 շենքի մոտ Արթուր Ա.-ի և 1983 թ. ծնված Էդվարդ Ք.-ի միջև ծագած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ Էդվարդ Ք.-ն ձեռքերով և դանակով հարվածներ է հասցրել Արթուր Ա.-ին և պատճառել վնասվածքներ, աջ ձեռքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը: 

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին