Կարևոր իրադարձություններ

Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին. Ադրբեջանի ԱԳՆ

12 Մարտ, 2019 23:08
Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան խոսել է այսօր  Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի մասին: Նիստի կայացումը Աբդուլաևան անմիջականորեն կապում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ:

«Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլեւս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», - հայտարարել  է Աբդուլաեւան:

«Կարծում  եմ ՝ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայնք»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ նշել  է ԱԳՆ խոսնակը:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին