Կարևոր իրադարձություններ

Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

12 Մարտ, 2019 19:50
Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

Առողջապահության նախարարության և շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն» ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով:
Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)`
– Հերսեպտին 440մգ. նախկին գին` 590 000, նոր գին` 530 000
– Ավաստին 100մգ. նախկին գին` 152 000, նոր գին` 105 000
– Ավաստին 400մգ. նախկին գին` 598 500, նոր գին` 410 000:
Նշենք, որ «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին