Կարևոր իրադարձություններ

Աղասի Կիրակոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

12 Մարտ, 2019 19:34
Աղասի Կիրակոսյանը ազատվել է  ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Աղասի Կիրակոսյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի. 

Աղասի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին