Կարևոր իրադարձություններ

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի չարաշահումների առիթով քր․ գործ է հարուցվել․ Araratnews.am

12 Մարտ, 2019 17:05
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի չարաշահումների առիթով քր․ գործ է հարուցվել․ Araratnews.am

Araratnews-ը գրում է․ Օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ չարաշահումներ են հայտնաբերվել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում:

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018 թթ. ընկած ժամանակահատվածում: Տվյալներ են ձեռք բերվել՝ վերոնշյալ չարաշահումների դեպքերին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի առնչության վերաբերյալ: Այս գործով որպես մեղադրյալ անցնում է այդ տարիներին փոխնախարար աշխատած Վահան Պողոսյանը: Պողոսյանն սկզբում ձերբակալվեց, իսկ դատարանը նրա նկատմամբ ընտրեց խափանման միջոց՝ կիրառելով գրավ: Araratnews.am-ը փորձեց պարզել, թե այս գործով բացի Պողոսյանից, այլ մեղադրյալներ կան, թե՞ ոչ, մասնավորապես այդ տարիներին պաշտոնավարած նախարար Արմեն Մուրադյան անցնո՞ւմ է գործով, ունի կարգավիճակ, թե՞ ոչ:

ՔԿ-ից ասացին, որ Մուրադյանը չի  հարցաքննվել, կարգավիճակ չունի: Քանի որ Արմեն Մուրադյանը մեր զանգերին համառորեն չի պատասխանում, առաջիկայում առիթ լինելու դեպքում այս հարցը կուղղենք անձամբ նրան:

 

Լրահոս

Դիտել ավելին