Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

12 Մարտ, 2019 16:08
Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին նորոգ հանգուցյալ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի և Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ հոգելույս Տ. Համբարձում վարդապետ Քեշիշյանի հոգիների հանգստության համար:

Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի  հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հայցեց, որպեսզի Տերն առաջնորդի ժողովականներին` արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:

Հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կազմակերպաիրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր: Քննարկման առարկա կդառնան 2019 թ. որպես Ընտանիքի տարվա միջոցառումների, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների ծրագրերը: Ժողովին կներկայացվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը:

Օրակարգում ընդգրկված են նաև Նվիրապետական Աթոռների հետ հարաբերություններին, թեմերին, հայրապետական պատվիրակություններին և հովվական առաքելությանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին