Կարևոր իրադարձություններ

Օրենբուրգում ադրբեջանցին դեպի Մոսկվա թռիչքից առաջ ինքնաթիռում վեճ է սարքել

12 Մարտ, 2019 14:41
Օրենբուրգում ադրբեջանցին դեպի Մոսկվա թռիչքից առաջ ինքնաթիռում վեճ է սարքել

Օրենբուրգում իրավապահ մարմինների աշխատակիցները թռիչքից հեռացրել են մի ադրբեջանցու, որը խանգարել է անձնակազմի աշխատանքին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին:

«Հաստատվել է, որ մերձավոր արտասահմանից 37-ամյա քաղաքացին ինքնաթիռ նստելուց հետո սկսել է իրեն անկարգ պահել», — ասել է նա՝ պարզաբանելով, որ ուղեւորն անվայելուչ է արտահայտվել եւ խանգարել անձնակազմի աշխատանքին:

Վոլկը նշել է, որ արտաքին նշաններով տղամարդը հարբած է եղել եւ բորտուղեկցորդների նկատողություններին չի արձագանքել:

Ներկայումս որոշվում է ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ «Հարբած վիճակում հասարակական վայրերում հայտնվելու»      20.21 հոդվածով  նրան վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչպես նաեւ նյութերն ուղարկվել են տարածաշրջանի ՔԿ քննչական վարչություն՝ ՌԴ ՔՕ «Իշխանության ներկայկացուցչին վիրավորելու մասին» 319 հոդվածի համաձայն որոշում ընդունելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին