Կարևոր իրադարձություններ

«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել զորամասն ինքնակամ թողնող Արտակը

12 Մարտ, 2019 13:57
«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել  զորամասն ինքնակամ թողնող Արտակը

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 11-ին, ժամը 21.35-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արտակ Գ.-ն:

Այս մասին հայտնում են Հայաստանի ոստիկանությունից:

Նա 2014թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին