Կարևոր իրադարձություններ

Երևանում շինաշխատանքներ կատարելիս տղամարդն ընկել է 3-րդ հարկից և տեղում մահացել

12 Մարտ, 2019 12:30
Երևանում շինաշխատանքներ կատարելիս տղամարդն ընկել է 3-րդ հարկից և տեղում մահացել

Այսօր՝ մարտի 12-ին, Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդն ընկել 3-րդ հարկից և տեղում մահացել: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։ 

Ոստիկանները պարզել են՝ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն էր, ով մասնագիտությամբ շինարար էր և իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարելիս են եղել, երբ նա պատուհանից ընկել է։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Մահացածի աշխատանքային ընկերները, ովքեր բնակարանում են եղել, ասել են, որ առավոտյան նա ասել է, որ իրեն վատ է զգում, իրենք նրան հորդորել են տուն գնալ, սակայն նա հրաժարվել է և շարունակել է աշխատել։

 

Լրահոս

Դիտել ավելին