Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը նոր պաշտոն կստանա

12 Մարտ, 2019 12:22
Կարեն Կարապետյանը նոր պաշտոն կստանա

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ տնօրենների 7 հոգանոց խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

 

Նշենք, որ «Զարուբեժնեֆտ» բաժնետիրական ընկերությունը ՌԴ պետական ռազմավարական կառույց է: 2007 թվականից այն նոր նավթարդյունաբերական նախագծեր է իրականացնում Բալկանյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում, ՌԴ հյուսիսում և Վիետնամում:
 

Լրահոս

Դիտել ավելին