Կարևոր իրադարձություններ

Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

12 Մարտ, 2019 10:45
Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Մարտի 11-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:


Մասնավորապես՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցում այրվել է 300 քմ խոտածածկույթ, Սարի Թաղի 26-րդ փողոցում՝ 3000 քմ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում` 800 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ասլանյան փողոցի մոտ՝ 800 քմ, Խաշթառակ համայնքի գերեզմանատան մոտ՝ 1 հա, Կողբ գյուղի այգիներից մեկում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, իսկ մյուսում ջերմահարվել՝ մոտ 200 քմ խաղողի վազ և մոտ 800 քմ խոտածածկույթ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 38 հասցեի մոտակայքում՝ մոտ 3500 քմ, Աղայան փողոցում՝ 200 քմ, Մեծավան գյուղից Տաշիր քաղաք տանող ճանապարհի 3-րդ կմ-ին՝ մոտ 27 հա, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ՝ 2.5 հա, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի ետնամասում գտնվող չգործող ջրատարում՝ մոտ 800 քմ եղեգնուտ:

 

Լրահոս

Դիտել ավելին