Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484,5
    488

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

Դուռ փակողը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլեւ հավակնում է ռեկտորի պաշտոնին. «Հրապարակ»

12 Մարտ, 2019 08:49
Դուռ փակողը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլեւ հավակնում է ռեկտորի պաշտոնին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր, նախկին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին դեռ չմոտեցած, հարցը չտված, ասաց․ «Սուտ է… այն ժամանակ էլ գրում էիք, որ դառնալու եմ ԵՊՀ խորհրդի նախագահ, տեսաք` չդարձա, հիմա էլ ԵՊՀ ռեկտոր չեմ դառնալու»: Իսկ ԵՊՀ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Տեղյակ չեմ»: Եթե տեղի ունենա, եւ Ձեր թեկնածությունը, բոլոր դեպքերում, առաջադրվի,  կհրաժարվե՞ք։ «Հիմա, այս պահին նման թեմա չկա»: Եթե լինի՞… «Չգիտեմ, հիմա չկա»:

Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը քննարկում է նաեւ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը, համենայնդեպս, վերջինս լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչը հարուցել է նախկին իշխանություններից դժգոհ ԵՊՀ աշխատակիցների զայրույթը:

Բանն այն է, որ երբ սկսվել էր հեղափոխական շարժումը, եւ Նիկոլենց թիմը` Արայիկ Հարությունյանի եւ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, գնացել էր համալսարանը «գրավելու», հենց Գեւորգյանն էր հանձնարարել դռները փակել հեղափոխականների առջեւ։ Ավելին` Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ մտնելիս վիրավորեց եւ ստացավ Փաշինյանի կոշտ պատասխանը: «Ու այսօր այնպես է ստացվել, որ դուռ փակողը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլեւ հավակնում է ռեկտորի պաշտոնին»,- ասաց ԵՊՀ-ականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին