Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի թեկնածությունը հաստատվել է ռուսական Зарубежнефть նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի կազմում

11 Մարտ, 2019 23:23
Կարեն Կարապետյանի թեկնածությունը հաստատվել է ռուսական Зарубежнефть նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի կազմում

ՌԴ կառավարությունը հաստատել է 7 թեկնածուից կազմված ցանկը՝ Зарубежнефть ընկերության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու համար:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, նրանք բոլորն ընդգրկված են խորհրդի  գործող կազմում: Տնօրենների խորհրդի կազմում առաջադրվել են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Տեկսլերը, տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը, էներգետիկայի նախարարության վարչության տնօրեն Ալեքսանդր Գլադլովը, Зарубежнефть-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը և Ռուսական էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը:

Зарубежнефть ընկերությունը դիվերսիֆիկացված նավթագազային հոլդինգ է, որի միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուսաստանում հոլդինգին է պատկանում երկրաբանական հետազոտությունների, ածխաջրածնի արդյունահանման 13 արտոնագիր: Բացի դրանից, ընկերությունն արդյունահանման աշխատանքներ է իրականացնում Վիետնամում:

 

Լրահոս

Դիտել ավելին