Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը աստիճանաբար բացահայտում է իր ու Քոչարյանի թաքուն կապը

11 Մարտ, 2019 20:22
Էդմոն Մարուքյանը աստիճանաբար բացահայտում է իր ու Քոչարյանի թաքուն կապը

Էդմոն Մարուքյանը, կարծես, այլևս չի էլ թաքցնում, որ Խորհրդարանում պատրաստվում է ներկայացնել օլիգարխիայի շահերը և հատկապես լինել Ռոբերտ Քոչարյանի լիազորված անձը պառլամենտում։

Նրա՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որ բոլորին արդեն հայտնի է նախկին ռեժիմի հետ իր մութ կապերով, սկսել է բացահայտ հայտարարել, որ պատրաստվում է լինել, օրինակ, Դաշնակցության համար կամուրջ Խորհրդարանում։

Երկու ուժերը հանդիպել են, և ըստ Մարուքյանի՝ գտել այսուհետ բացահայտ համագործակցելու եզրեր։ Թե ինչ հարաբերություններ ունի Քոչարյանը Դաշնակցության հետ, հասարակությունը շատ վաղուց է տեսել։

Քոչարյան-Դաշնակցություն պատմական սերն ու համագործակցությունը նոր փուլ թևակոխեց այն բանից հետո, երբ Քոչարյանն իր քաղաքական վերադարձի բենեֆիսը սկսեց հենց Երկիր մեդիայի եթերում, Դաշնակցության պաշտոնական խոսափողով։

Հիմա էլ Էդմոն Մարուքյանը արտախորհրդարանականներին Խորհրդարանում ներկայացնելու պատրվակով ու հիմքով իր առաջին կարևոր գործընկերներից մեկին հայտարարում է Դաշնակցությանը, այսինքն՝ Քոչարյանի վաղեմի հենարանին։

Չափազանց դրական է, որ Մարուքյանը հոգնել է օլիգարխի ծպտված խոսափողը լինելուց և որոշել է բաց խաղաքարտերով գործել։ Ավելի ազնիվ կլիներ միանգամից խոստովանել, որ նրա հովանավորներն ու գործընկերները Քոչարյանի թիմից են, իսկ ինքն էլ՝ Քոչարյանի խորհրդարանական գործընկերը։

Բայց դա արդեն հաջորդիվ, երբ հասարակությունը շարունակի ավելի իրազեկ ու գրագետ դառնալ և կարողանա բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից պահանջել ու ստանալ ազնվություն իրենց ֆինանսավորման աղբյուրների, հովանավորների ու գործընկերների մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին