Կարևոր իրադարձություններ

Քաղաքացու «Ինստագրամից» ներբեռնել են նրա նկարները և սպառնացել վարկաբեկել հարաբերություն չունենալու դեպքում

11 Մարտ, 2019 18:47
Քաղաքացու «Ինստագրամից» ներբեռնել են նրա նկարները և սպառնացել վարկաբեկել հարաբերություն չունենալու դեպքում

Մարտի 10-ին՝ ժամը 19.00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 24-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ինստագրամից իր նկարները ներբեռնել և շանտաժի են ենթարկում իրեն: 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 20.20-ին քաղաքացուհին Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ «Ինստագրամ» սոցիալական ցանցից՝ իր անունով գործող կայքից, ներբեռնել են իր լուսանկարները, բացել առանձին կայք և իրեն սպառնում են, որ իր հետ հարաբերություն չունենալու դեպքում սոցիալական ցանցերում կվարկաբեկեն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 22.30-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասից Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հայկ Խ.-ն և տվել խոստովանական բացատրություն: 

Բջջային հեռախոսն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին