Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի բողոքը

11 Մարտ, 2019 18:18
Դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի բողոքը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր՝ մերժեց Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի  հանդեպ հետախուզում հայտարարելու դեմ ուղղված նրա պաշտպանի բողոքը։

Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանի որոշումը կբողոքարկի ՀՀ Վերաքննիչ դատարանում:

Պաշտպանական կողմը դատարանում վիճարկում էր Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության 2018թ.  հոկտեմբերի 30–ի որոշումը։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

 

Լրահոս

Դիտել ավելին