Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ աշխատակիցներն և ռուս սահմանապահները կանխել են 109 գրամ թմրանյութի տեղափոխման փորձը

11 Մարտ, 2019 16:05
ՊԵԿ աշխատակիցներն և ռուս սահմանապահները կանխել են 109 գրամ թմրանյութի տեղափոխման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի այքարի վմաքսանենգության դեմ պարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից` պոլիէթիլենային 2 փաթեթում, հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քաղաքացի Գ.Վ-ն ձերբակալվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին