Կարևոր իրադարձություններ

2019-ին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 2 բերովի դեպք

11 Մարտ, 2019 15:44
2019-ին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 2 բերովի դեպք

2019 թվականին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 2 բերովի դեպք:

Առաջին դեպքը կապված է եղել Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացունն էր: Երկրորդ բերովի դեպքը Վրաստանով Հայաստան եկած անձի հետ:

Նշված երկու դեպքերում էլ հիվանդներն Հայաստանում բազմաթիվ մարդկանց հետ շփումներ են ունեցել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը նշեց, որ երկու քաղաքացին էլ Հայաստանում ստացել են անհրաժեշտ բուժումներ: «Հարցն այն է, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան, և այդ ընթացքում վարակակիրը շփվել է բազմաթիվ մարդկանց հետ: Հիմա մեր կանխատեսումներով, հնարավոր է, իրենց շփումներով պայմանավորված, ևս մեկ երկու դեպք մեր երկրում գրանցվի: Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ Հայաստանում ներկայում ունենք կարմրուկի հետ կապված պատվաստումների բարձր մակարդակ և այս փուլում բռնկումներ չեն սպասվում, մեզ մոտ իրավիճակը հանգիստ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին