Կարևոր իրադարձություններ

Գողություն Բազմաղբյուրում. կասկածյալը հորեղբոր 18-ամյա որդին է

11 Մարտ, 2019 14:54
Գողություն Բազմաղբյուրում. կասկածյալը հորեղբոր 18-ամյա որդին է

Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարտի 9-ին, ժամը 15.00-ին Բազմաղբյուր գյուղի մի բնակչի տնից գողացել են 200 դոլար, 5.000 ռուբլի եւ 140.000 դրամ:

Տուժողը ոստիկանների պատմել է, որ  նույն օրը, ժամը 00.05-ից 08.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, վերարկուի գրպանում գտնվող դրամապանակից գողացել են նշված գումարները:

Տուժողը նաև հայտնել է, որ հնարավոր է գողությունը կատարած լինի հորեղբոր որդին՝ 2001 թ. ծնված Ս. Ն.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 19.00-ին, Ս. Ն.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա ծատմել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, գտնվելով հիշյալ տանը և օգտվելով տանը գտնվող անձանց քնած լինելու հանգամանքից՝ հորեղբոր որդու վերարկուի գրպանից գողացել է գումարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին