Կարևոր իրադարձություններ

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

11 Մարտ, 2019 12:53
Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Օրերս Shabat.am լրատվականի խմբագրությունը նամակ է ստացել Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցում սովորող մի քանի  աշակերտների ծնողների կողմից, ովքեր արտահայտում են իրենց դժգոհությունն ու անհանգստությունը՝ այս դպրոցի տնօրենի պաշտոնավարման առնչությամբ :

Ուղարկված նամակում մասնավորապես ասվում է.

«Բաց  նամակ պարոն վարչապետին

Պարոն վարչապետ ծնողներս մի քանի անգամ դիմեցինք Ձեզ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրենի ընտանիքի հետ կապված, կոկայինի աղմկահարույց դեպքի հարցով: Սակայն, Դուք ոչ մի արձագանք չտվեցիք մեր բաց նամակին:

Պարո՛ն վարչապետ, ուշադրություն դարձրեք այդ հարցին: Դա ոչ թե իրավական կողմ ունի, այլ բարոյական: Չի կարող նման տնօրենը դաստիարակել հազարից ավել աշակերտներ:

Կրթության և գիտության նախարարն էլ, մարզպետն էլ անտեսում են այդ հարցը, իսկ մենք՝ ծնողերս, չենք ցանկանում, որ մեր երեխաներին կրթի և դաստիարակի նման տնօրեն, քանի որ տնօրենն իր սեփական տղային չկարողացավ ճիշտ դաստիարակել:

Պարո՛ն վարչապետ, խնդրում ենք ուշադրություն դարձրեք այդ հարցին»:

Հասկանալի պատճառներով նամակն ուղարկած ծնողները չեն ցանկանում բացահայտել իրենց անունները

 

Լրահոս

Դիտել ավելին