Կարևոր իրադարձություններ

Մոսկովայի բնակարաններից մեկում «աղջիկ-մաուգլի» են գտել. տեսանյութ

11 Մարտ, 2019 12:25
Մոսկովայի բնակարաններից մեկում «աղջիկ-մաուգլի» են գտել. տեսանյութ

Մոսկովյան բնակարաններից մեկում «աղջիկ-մաուգլի» են գտել։ Life.ru-ի փոխանցմամբ՝ երեխան բնակվում էր Լենինգրադյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում։

Հարևանները նկատել են, որ 8-րդ հարկի բնակարանից հաճախ երեխայի լացի ձայն է լսվում։ Բազմաթիվ անգամներ փորձել են պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն բնակարանի դուռը չեն բացել, այդ թվում՝ հարևանների խնդրանքով ժամանած տեղամասային ոստիկանի առջև։

Հարևանները, նկատելով, որ երեխայի լացի ձայնը սովորականից բարձր է, ոստիկանություն են զանգել։ ԱԻՆ-ի աշխատակիցները բացել են բնակարանի դուռը։ Ամբողջովին աղբով լցված բնակարանում ոստիկանները 5-ամյա վախեցած ու կեղտի մեջ կորած աղջկա են հայտնաբերել։ Նշվում է, որ երեխայի պարանոցին զարդ էր սերտաճել։ Բնակարանում մեծահասակներ չեն եղել, սնունդ և ջուր նույնպես չի եղել։

Երեխային հոսպիտալացրել են, նա մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է։ Նախնական տեղեկություններով՝ երեխայի մոտ թարախային օտիտ է։ Երեխան չի խոսում։

Աղջնակի 47-ամյա մայրը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։ ՌԴ քննչական կոմիտեն աղբի մեջ կորած բնակարանից տեսանյութ է հրապարակել։
 

Լրահոս

Դիտել ավելին