Կարևոր իրադարձություններ

«Մենք չենք արգելում, այլ սահմանափակում ենք, որ փակ տարածքներում չծխեն»

11 Մարտ, 2019 12:10
«Մենք չենք արգելում, այլ սահմանափակում ենք, որ փակ տարածքներում չծխեն»

ՀՀ առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում անդրադարձել է նարգիլեների կիրառման սահմանափակմանը՝  նշեց, որ տարբեր երկրներում տարբեր համակարգեր կան: Օրինակ`Ղազախստանը մտածում է նարգիլեների օգտագործումն արգելելու մասին:

«Մենք չենք արգելում, այլ սահմանափակում ենք, որ փակ տարածքներում չծխեն և մյուսների առողջությանը չվնասեն: Մենք պատրաստ ենք օրենքի քննարկման շրջանակում քննարկել ուժի մեջ մտնելու ժամկետը, եթե դա ինչ-որ մեկի բիզնես շահերին վնաս է, օրինակ, ներդրումների հետգնման տեսանկյունից:

Օրինակ՝ օրենքը կարող է քննարկվել գարնանային նստաշրջանին, սակայն ուժի մեջ մտնել մեկ տարուց: Կամ, օրինակ, մի հաստատության համար կարող է ուժի մեջ մտնել մեկ տարուց, մյուսի համար` կես տարուց»,- նշել է Թորոսյանը:

Նրա կարծիքով` իրենց համար կա հանրային գերակա շահ` մարդու առողջությունը: Եթե կան այլ շահեր` բիզնես, ներդրում, ապա նախարարությունը պատրաստ է համադրել այդ շահերը` երբեք չզիջելով առաջնային շահը:

«Կարող ենք քննարկել, սակայն առողջ մնալու և առողջության պահպանման իրավունքը երբեք չպետք է ստորադասվի այլ իրավունքի»,- նշել է Թորոսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին