Կարևոր իրադարձություններ

«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի

11 Մարտ, 2019 11:43
«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ  կլինի

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին այսօր՝ մարտի 11-ին, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 13:00-18:00-ը, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման աշխատանքները կատարվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար նախարարությունից հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին