Կարևոր իրադարձություններ

Boeing 737-ի օդաչուները հայտնել են խափանման ու հետ վերադարձի մասին. զոհերի թվում նախարար կա

10 Մարտ, 2019 21:20
Boeing 737-ի օդաչուները հայտնել են խափանման ու հետ վերադարձի մասին. զոհերի թվում նախարար կա

Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռը կործանվել է Ադիս Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Մի քանի աղբյուրներ, այդ թվում ավիաընկերության ղեկավարը հաստատել են, որ օդանավի կործանման հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել:

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ինքանթիռի կործանմանը նախորդած ժամանակահատվածից: Պարզվել է, որ Boeing 737-ի օդաչուն հայտնել էր առաջացած խնդիրների ուբ խափանման մասին եւ թույլտվություն վերցրել՝ օդանավակայան վերադառալու համար: Այս մասին հայտնել է Ethiopian Airlines ընկերության ղեկավար Թեվոլդե Գեբրեմարիամը՝ հավելելով, որ օդաչուները ստացել են հետ վերադարձի թույլտվություն:

Օդանավի զոհերի թվում է Սիցիլիայի իտալական շրջանի մշակութային ժառանգության հարցերով նախարարը, ինչպես նաեւ Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր  Անտոնա Գրընկոյի կինը, որդին ու դուստրը:

149 ուղևորի եւ անձնակազմի 8 անդամի տեղափոխող Boeing 737 ինքնաթիռն ընդամենը մի քանի ամիս էր շահագործվել: Զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ:

 

Լրահոս

Դիտել ավելին