Կարևոր իրադարձություններ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. Opel-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել հանդիպակած գոտում. կան զոհեր և վիրավորներ

10 Մարտ, 2019 20:12
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. Opel-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել հանդիպակած գոտում. կան զոհեր և վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում:

Ժամը 18:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 СС 441 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, 2-ը՝ շտապօգնության ավտոմեքենայով, 1-ը՝ քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման արդյունքում մահացածներն ու վիրավորները ավտոմեքենայից դուրս են շպրտվել: Քաղաքացիները բոլորին հայտնաբերել են դրսում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարները և հոգեբանական կենտրոնի փրկարար հոգեբանները:

Դեպքի վայրից հիվանդանոց է մեկնել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Օպերատիվ ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Նաիրիի Պռոշյան տեղամասի ծառայողները, ովքեր սպասում են, որպեսզի քննիչները վերջացնեն դեպքի վայրի զննությունը, որից հետո սկսեն իրենց աշխատանքները՝ վնասված էլեկտրասյունը փոխարինելու համար: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին