Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ էինք ակնկալում՝ որ Մինսկի խումբը մեզ ասեր՝ ապրեք՝ 20 տարի շարունակ սխալ դիրքորոշում եք ունեցել․ Արմեն Դուլյան

10 Մարտ, 2019 19:53
Հեղինակ՝ Արմեն Դուլյան
Ի՞նչ էինք ակնկալում՝ որ Մինսկի խումբը մեզ ասեր՝ ապրեք՝ 20 տարի շարունակ սխալ դիրքորոշում եք ունեցել․ Արմեն Դուլյան

Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ Նա գրել է․

««Սա ապտակ ու դեղին քարտ է Նիկոլի կառավարությանը...»

Մինսկի խումբը քանի տարի է հորդորում է Ադրբեջանին դադարեցնել պատերազմի կոչերը, Բաքվում թքած ունեն դրա վրա ու ոչ մեկի, նույնիսկ այնտեղի ընդդիմության մտքով չի անցնում ասել՝ Դա ապտակ ու դեղին քարտ է Ալիեւին...

Հիմա, երբ Մինսկի խմբի համանախագահները ակնարկել են, որ դեմ են բանակցությունների ձեւաչափի փոփոխությանը, մենք պատրաստ ենք դրանից ողբերգություն սարքել... Համանախագահներն, ի դեպ, կարող էին ավելի հեռուն գնալ եւ փաստել, որ հայկական կողմը ժամանակին՝ ուղիղ 20 տարի առաջ ինքն է Ղարաբաղին դուրս մղել բանակցություններից....

Ողբերգություն սարքելու փոխարեն հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը մի 10 ամիս առաջ է հայտարարել, որ չի բանակցելու Արցախի փոխարեն ու այսքան ժամանակ համանախագահները քար լռություն են պահպանել, այսինքն պարզապես արհամարել են հայկական կողմի դիրքորոշումը... Եթե մենք դրանից չենք նեղացել, ինչու ենք հանկարծ հիմա խրտնում, երբ վերջապես անդրադարձել են այդ հարցին... Այսինքն՝ ինչ էինք ակնկալում՝ որ Մինսկի խումբը մեզ ասեր՝ ապրեք՝ 20 տարի շարունակ սխալ դիրքորոշում եք ունեցել, հիմա լավ եք անում, որ վերջապես փոխո՞ւմ եք... Բնականաբար, նրանց համար տարօրինակ է հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը, որովհետեւ երկու տասնամյակ շարունակ իրենք միայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ են բանակցել.... Բայց արդյոք դա նշանակում է, որ հայկական կողմը պիտի մտածի միայն մի բանի մասին՝ հանկարծ Մինսկի խմբի համանախագահներին նեղություն չպատճառենք, հանկարծ մի բան չասեն մեզ...

Տարիներ շարունակ համանախագահները կրկնում ու կրկնում են՝ ուժային ճանապարհով հարցը չի լուծվի.... Դա արգելք հանդիսացա՞վ ադրբեջանցիների համար, երբ երեք տարի առաջ լայնածավալ հարձակում ձեռնարկեցին Արցախի վրա... Բա էդ ինչու միայն հայկական կողմը պիտի մտածի համանախագահներին նեղություն չպատճառելու մասին...»

 

Լրահոս

Դիտել ավելին